ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՂՆԻՆ

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

Հարցեր և առաչադրանքներ:

  • Կարդա՛ Հ․ Թումանյանի Արծիվն ու կաղնին բալլադը։
  • Համառոտ ներկայացրո՛ւ բալլադի ասելիքը։
  • Դու՛ւրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր։
    Պարծեցան- գլուխ գովել:
  • Գրի՛ր՝ ինչ սովորեցիր այս բալլադից։

Cinderella. Part 2

One day, while Cinderella was in the garden picking pumpkins, a letter arrived at the house. It was an invitation to the king’s summer ball.

Cinderella’s stepmother and stepsisters were very excited.

«The prince will be there!»
«He is so handsome!»
«He is so rich!»
«He needs a wife!»

The stepsisters spent weeks preparing for the ball. They bought new dresses, new shoes, and new handbags.

On the day of the ball, Cinderella helped them put on their dresses and do their hair.

Cinderella dressing her sisters

«Oh, I have a wonderful idea!» exclaimed the youngest stepsister. «Cinderella, come to the ball with us! It will be more fun if you are there!»

«Oh, but you don’t have anything to wear…» laughed the oldest stepsister. «You can’t meet the prince wearing those dirty old clothes. What a shame. Maybe next time.”

Cinderella tried not to cry. She finished dressing her sisters and then went down to the kitchen. She sat beside the fire and sighed.

«Things will get better one day,» she told the cat.
«Meow…» the cat replied.

Just then, there was flash of light, and an old woman appeared in a corner of the kitchen.

«Who… who are you?» stammered Cinderella.

«I am your fairy godmother said the old woman. «You are an orphan, and all orphans have a fairy godmother.»

The fairy godmother appears

The fairy godmother stroked the cat.

«This cat tells me how kind you are. And how you always wish for things to get better one day. Today is that day, Cinderella. You are going to the king’s ball. Fetch me a pumpkin!»

Cinderella ran into the garden and picked a big, orange pumpkin. The fairy godmother touched the pumpkin with her magic wand and it turned into a golden carriage.

«Come here, little mice!» she said to the mice in the wall. She waved her wand again, and the mice turned into six beautiful horses to pull the carriage.

«But I don’t have a dress!» said Cinderella.

«Stand still said the fairy godmother. She waved her wand again, and Cinderella’s dirty clothes turned into a spectacular silver dress. Two beautiful glass shoes appeared on Cinderella’s feet.

Cinderella in her beautiful dress

«Now go to the ball!» said the fairy godmother. «But you must be home by midnight! When the clock strikes twelve, your dress will turn back into rags, and your carriage will turn back into a pumpkin.
… Have fun!»

And with another flash of light, the fairy godmother disappeared.

«I’m going to the ball!» said Cinderella.
«Meow…» said the cat.

1.Fill in the missing words

«Now go to the ball!» said the … godmother. 

And with another … of light, the fairy godmother disappeared.

Cinderella … into the garden and picked a big, orange pumpkin.

Cinderella’s … and stepsisters were very excited.

On the day of the ball, Cinderella … them put on their dresses and do their hair.

2. Write out the unfamiliar words

carriage

wand

3.Choose the correct one

Prince will not come

The prince is coming.

Cinderella doesn’t talk to the cat

Cinderella talks to the cat

4.make up questions orally and answer them, you can also make up questions for your friends in class. {orally!}

Գետեր

Գետերը, լճերը,  ճահիճները, ստորերկրյա ջրերը և սառցադաշտերը համարվում են ցամաքային ջրեր: Դրանք կազմում են Երկրի ջրերի միայն  1/30  մասը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը  ներծծվում է, մի մասը՝  գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը  ջրի  բնական և  մշտական հոսք  է, որն ընթանում է իր  մշակած հունով:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝  Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը՝ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ՝  Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում՝  պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:👌

Գետը առվակի և փոքրիկ գետակի խարնուրդն է:👌

2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:👌

Գետը կազմված է ակունքից և հունից:👌

3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:👌

Ստորերկրյա ջրեր և անձրևաջրեր:

4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:👌

Վարարումից գետերի մեջ մտնում է կոշտ նյութ,
հորդոցումից գետի մակարդակը բարձրանում է։

Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…»

images

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նարից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը:👌

    Վահան Տերյանն ուզում եր ասել, որ նա հիշել է իր մանկությունը, հիշել է իր մայրիկին, հիշել է իր տունը իր բակը, իր ըկերներին և ամենա կարևորը հիշել է իր ընտանիքը:
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:

  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:👌

    Գետից բարձրանում է մշուշ:
  4. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:👌

     պարզկա լեզու նշանակում է՝ պարզ բառերով խոսել, ճիշտ խոսել:

    Իսկ մաշված ձեռքեր նշանակում է՝ բարալիկ ձեռքեր, չոր ձեռքեր, անխնամ ձեռքեր:
  5. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները`👌

Ա)Արևը  հանգչում է հեռվում:

Մայրամուտ է:

Բ)Իլիկդ խոսում է անուշ:

Իլիկտ պտտվում է:

Գ) Դրախտ է նորից իմ հոգում:

Վերադարցել եմ մանկություն:

  1. Նկարի՛ր, ձայնագրի՛ր բանաստեղծությունը:

Անձնանունների բացատրությունը

Իմ անունը՝ Աստեր, ծնողներս ընտրել են Աճառյանի անվանագրքից: Աստ արմատը հնդեվրոպական ծագում ունի և նշանակում է արարչություն, բարձր, երկնային մարմին: Աստ արմատից են կազմված Աստված, աստիճան, աստղ բառերը: Ցավոք, Աճառյանի օնլայն անվանագրքում Աստեր անունը ցույց չտվեց, հավանաբար տեխնիկական խնդիր կա: Ի դեպ, Աստեր անունը հայկական է: Իմ ծնողներն ուզեցին իմ միջոցով նորից կյանք տալ այդ գեղեցիկ, բայց մոռացված անվանը: Եվ դա հաջողվեց, որովհետև իմ ծնվելուց հետո ուրիշ հայ ծնողներ իրենց աղջիկներին կոչեցին Աստեր:

Միսաք անունը  առաջացել է եբրայերեն Mesak անունից։

Հիշատակվում է XIII դարից։

ՀԲ ստուգաբանում է ընդերկարողքարշողպարսպող։

Հաճախ այս անունը երևում է Միսակ ձևով, որ սխալ է։

Չպետք է շփոթել հայերեն ակ ածանցի հետ։

Տարածված է Միսաքյան ազգանունը։

Միսակ նաև նշանակում է զարդարված:

Մարինա անունը գալիս է լատիներեն «marinus» – ծովից: Նա միշտ հմայիչ, խորհրդավոր և ազատասեր է։

Հրայր անունը առաջացել է հայերեն հուր՝ կրակ և այր՝ մարդ բառերից։

Նշանակում է կրակե մարդ։

Այծմ էլ գործածական անուն է։ 

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանը։
  • Հյուսիսային դպրոցից մինչև Մատենադարան ի՞նչ փողոցներով ենք անցնում։
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան։
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում, համառոտ տեղեություն հավաքել ։
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում