Հրանտ Մաթևոսյան

 ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ


Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու (փշուր)։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց` մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքն իրեն, թե ինքն արդյոք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փա□չում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առա□ին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը) կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը (ազատ) ծծի և կուշտ ծծի։
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս (կանաչ) դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դա□արել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները:

  3. Ի՞նչ է նշանակում ունկնդրել բառը.
    ա/համաձայնվել
    բ/լսել

գ/տեսնել

դ/խոսել

  • Նշված տարբերակներից որո՞ւմ է ճիշտ նշված երկվա երեխա դարձվածքի իմաստը.

ա/ վաղուց ծնված, խելոք
բ/շուտ ծնված, շուտ մեծացած
գ/անչափահաս, դեռ շատ փոքր
դ/իմաստուն

  • Տեքստից դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական և կազմի՛ր դրանց հոգնակին:
  • Դուրս գրի՛ր տեքստի փակագծերում դրված բառերը և դարձրո՛ւ բայեր:

  • Ո՞րն է տեքստում ընդգծված նախադասության ենթական


ա/ պառավ
բ/ձի
գ/կաթի
դ/երակները

  • Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ուրիշի համար փոս ———————— ինքը կընկնի մեջը:
բ/Ինչ որ ցանես, այն —————————:
գ/Գայլի անունն է դուրս եկել, ————————— աշխարհ քանդում:
դ/Լավ է՝մարդու ———————դուրս գա, քան անունը:


(աղվեսը, փորողը, աչքը, կհնձես)

  • Տեքստից դուրս գրիր մեկ պարզ նախադասություն:
  • Կետադրի՛ր տրված նախադասությունը:


Քուռակի մայրը գիտեր որ կայծակը ճայթելու է

  1. Նկարագրի՛ր ինչպիսի՞ն էր ժայռը:

  2. Ինչո՞ւ  էր մտահոգված քուռակի մայրը:
  1. Ե՞րբ քուռակը մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից:

  2. Նկարագրի՛ր քուռակին:

  3. Տեքստից ընտրի՛ր քեզ դուր եկած նախադասությունը:

Շատախոս թեյնիկը

Լինում է չի լինում մի շատախոս թեյնիկ: Նա ուներ քչախոս մայրիկ և շատախոս հայրիկ: Մի օր շատախոս թեյնիկի հայրիկը այնքան հոգնած է գալիս աշխատանքից, որ հենց մտնում է տուն, գնում և պառկում է: Երբ նա արթնանում է, արդեն երեկո էր: Քչախոս մայրիկը և շատախոս թեյնիկը հարցնում են, թե ինչու է այդպես հոգնած: Նա պատասխանում է.

  • Այսօր այնքան են ինձ միացրել և եռացրել, հոգիս դուրս է եկել: Բայց հանգստանալուց հետո նրանք երջանիկ էին ինչպես առաջ:

Երկիր առանց սխալների

images

Երկիր առանց սխալների

Ապրում էր մի մարդ,
Անհանգիստ մի մարդ:
Նա շրջագայել էր ողջ մոլորակով,
Փնտրել էր ամբողջ երկրով մեկ
Մի անսխալ երկիր:
Բայց, ցավոք, հույսերը զուր էին
Ամենուր հանդիպում էր սխալների՝
Ե՛վ հյուսիսում, և՛ հարավում,
Ամենափոքր տարածաշրջաններում
Ամենուր սխալներ էին:
Ուրեմն նա անիմա՞ստ էր փնտրում,
Ո՛չ, մենք դրա հետ համամիտ չենք:
Պետք է այլ նպատակ դնել:
Փնտրել լրիվ ուրիշ ճանապարհ.
Դադարել շրջել աշխարհից աշխարհ,
Անհանգստացնել ողջ մոլորակը,
Այլ քո երկրում պետք է շտկես
Սխալները մեկ առ մեկ:

  1. Մտովի շրջագայիր հերոսի հետ, գրիր, թե որ երկրներում շրջեցիք և ի՞նչ սխալներ տեսաք:
    Մենք հորինեցինք մեր աշխարհը, որտեղ մարդիկ երջանիկ, ազատ, անկախ և կիրթ էին: Բայց նրանք սխալվում էին, մենք նույնպես: Մարդիկ հաշտ են և հանդարտ, բայց լինում են չար և անկիրթ մարդիկ, որոնք սկսում են փչացնել ուրիշների տրամադրությունը: Միայն դա է մեր հորինած աշխարում սխալ:՝
  2. Ի՞նչ սխալներ ես դու գործել, որոնց համար զղջացել ես:
    Մայրիկիս հետ կռվել եմ:
  3. Ի՞նչ է սխալը:
    Սխալը ճշտի հականիշն է: Սխալը այն բանն է, որ դու ինչ-որ բան ճիշտ չես անում:

Վաճառականի խիղճը․ Ղ․ Աղայան

Ղազարոս_Աղայան   Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին
, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ. չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է  քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
բարեկամներին, համքարներին  հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։
Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
տալիս վաճառականի գանգատին։

1. Սովդաքար — վաճառական
2. Համքար — արհեստակից
3. Հոգոց — խոր շնչառություն և արտաշնչում որպես վշտի՝ տառապանքի արտահայտություն, հառաչանք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
  2. Բացատրի՛ր կարմիրով գրված նախադասությունները:
  3. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
  • վաճառականին,
  • գործակատարին:

Մայրենի

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Գոյական — կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, հետաքրքիր, վարդ, վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակարք, կառապան, հեծանիվ, պատմություն, թռչուն, թռիչք, գոյական, գարնանային, արևոտ, երև,

Ածական — հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, երկար

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա Բ

Մեծ — մեծանալ

բարձր — բարձրանալ

չոր — չորանալ

չար — չարանալ

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ /ածական/ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է /բայ/:

Ի՞նչ պատկեր. ուղիղ /ածական/  գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր /բայ/, որ պատկերը ճիշտ ստացվի:

Այդ քաղաքում մի բարի /ածական/ հսկա էր ապրում: Հսկան բարիացավ/բայ/ ու երեխաներին այգի հրավիրևց:

Աղջիկը շատ գեղեցիկ/ածական/ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում/բայ/ էր օր օրի:

Գոռոզ/ածական/ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր/բայ/  իր արած գործով ու հաղթանակներով:

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Գոյական — ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ

Ածական — ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, գոռգռան, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ

Բայ — վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխչխալ, բարձրանալ, պահել, ոսկեզոծել

Փոքր Մհեր

Կասեն մեկ օրԶատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնիկէրթա։

***

Էդ վախտ Ագռավու քար կբացվի,

Մհեր քարից  դուրս կէլնի,

Որ պըտըտի աշխարհք,

Աղջիկ կտեսնիկկայնիկասի,

Աղջիկ ջանէդ ի՞նչ կըտանես։

–էդ հավկիթ է ներկածկըտանեմ մեր քավորի տուն։

– Դե ձեր քավոր ես եմ, բե՛ր,  աղջիկ ջանբե՛ր ինձ տուր։

Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,

Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,

Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջկասի

Էս էլ տուր սանամոր խալաթ։

Գոյական. վարժություններ

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ

Ա. Հայր հասարակ , տղամարդ հասարակ , տղա հասարակ , ուսուցիչ հասարակ , վարիչ հասարակ , վարչապետ հասարակ , անգլիացի հասարակ , պարսիկ հասարակ , կին հասարակ , տատ հասարակ , իտալուհի հասարակ , բժշկուհի հասարակ ,քար հասարակ , վարդ հասարակ , երկաթ հասարակ , առյուծ հասարակ , արջ հասարակ :

Բ. Նաիրա հատուկ, Արմեն Տիգրանյան հատուկ, Տիգրան Մեծ հատուկ, Չալանկ հատուկ, Մարան հատուկ, Աֆրիկա (մայր ցամաք)հատուկ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն) հատուկ, Սևան հատուկ, Արաքս հատուկ, Նիագարա (ջրվեժ) հատուկ:

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։
անձեր իրեր
Հայր քար
տղա վարդ
ուսուցիչ երկաթ
տատ առյուծ
կին արջ

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի Փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է .ղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն Առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա շնչավոր, գրող շնչավոր, նավաստի շնչավոր, գերմանացի շնչավոր, խոհարարուհի շնչավոր, Արտակ շնչավոր, հայ շնչավոր, մարզիկ շնչավոր , նախագահ շնչավոր , նախարար շնչավոր:

Բ. Ծով անշունչ, ձուկ անշունչ, երկաթ անշունչ, պայուսակ անշունչ, այծ անշունչ, փիղ. տուփ անշունչ, խնձոր անշունչ, սառույց անշունչ, շուն անշունչ, կատու անշունչ, գրիչ անշունչ, սեղանանշունչ:

 Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ շնչավոր և անշունչ:

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն մռմռում էր. երևի նեղացրել էին:

Երեխան նվնվում էր. երևի նեղացրել էին:

Գողը ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը ցատկեց ցանկապատից ղուրս:

Կատուն ճանկռել է տատիկի ձեռքը:

Երեխան ճանկռել է տատիկի ձեռքը:

Ածական

1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Փոքր, մեծ, սիրելի, հոգատար քույր,

Չարաճճի, խելացի, քաջ եղբայր,

Բարի, ընթերցասեր, ուշադիր մայր,

Աշխատասեր, ուժեղ, մեղմ, հանդարդ հայր,

Իմաստուն, լավ, փափուկ տատիկ,

Զվարճալի, բազմաշնորհ, ուրախ պապիկ:

2. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտալի, վախկոտ, քարոտ, մայրենի, երկինք-երկնային, արևային, ոտ, փայտէ, լեռ(ն)ային, փողոցային, երկաթյա, օդային, ծաղիկոր, եղբայրաբար, ոսկիյա, արծաթյա, ծովային, Ամերիկայան, Ֆրանսիական, Գերմանիական։

3. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ լեռնային տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Բարձր լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել անմատչելի ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին:

4. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված: Ձգվում է անուշահամ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր ու թափանցիկ ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը լեռնային գեղատեսիլ լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

5. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ: Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Ծովային կրիաներն ավելի երկար են գոյատևում ջրի տակ քան Կետերը: Ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ մնում են ավելի երկար, քան սովորական ջրային կրիաները և կետերը:

Արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան սովորական պինգվինը: Իսկ կայսերական պինգվինը ավելի խոշոր է, քան սովորական և արքայական պինգվինները:

Գարուն

Գարնանը բողբոջում են ծառերը, ծաղկում են ծաղիկները և այլն: Գարնան առաջին ամիսը՝ մարտը, շատ գժուկ ամիս է, հա՛մ արև է, հա՛մ էլ ձյուն: Գարունից հետո գալիս է ամառը, որը ես շատ եմ սիրում: Ես սիրում եմ գարունը և ամեն անգամ սպասում եմ նրան: Եվ ես շատ ուրախ եմ, որ արդեն գարուն է:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Անծանոթ բառեր

Դյութել-հմայել