Հայկական տարազ

Տարազ բառը նշանակում է ձև, նորաձևություն, զգեստ: Հայաստանի տարբեր շրջաններում հայերը կրել են տարբեր տարազներ: Հայկական տարազներում գույները համապատասխանում են բնության տարերքին՝ հող, ջուր, օդ, կրակ: Սև գույնը հողի խորհուրդն ուներ, կապույտը՝ ջուրը, սպիտակը՝ օդը, կարմիրը և հրեղեն դեղինը կամ ծիրանագույնը՝ կրակը: Տարազների հետ կրում էին նաև ոսկե կամ արծաթե գոտի, ճակատակալի կոպեկներ, ապարանջան և մանյակ: Տարազից կարելի էր հասկանալ՝ ամուսնացա՞ծ են, թե՞ ոչ, հարու՞ստ են, թե՞ այնքան էլ չէ:

Տպավորություն ճամփորդությունից

Մեկ շաբաթ առաջ իմացա, որ գնալու ենք Սևաբերդ ու շատ ուրախացա, որովհետև ուզում էի ձյունով խաղալ: Այնտեղ շատ ցուրտ էր, շատ ձյուն կար, ազատ թավալվում էինք ձյուների մեջ: Մեծ ձնեգունդ սարքեցինք, լավ ձնագնդի խաղացինք, լավ սահնակ քշեցինք, քայլեցինք ձյուների մեջ:

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ես Աստեր Խոստիկյանն եմ, սովորում եմ Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանում:

Ես սովորեցի վարժ կարդալ և գրել ռուսերեն և անգլերեն: Ես սովորեցի մաթեմատիկական ռեբուսներ լուծել: Ես հաճախում եմ բալետի, դաշնամուրի, սոլֆեջոյի ու երգչախմբի: Ես մասնակցել եմ Ապարանի ջրամբարի ու Ծաղկեվանքի ճամփորդություններին: Ֆլեմոբերին չեմ մասնակցում: