Ուսումնական ճամբար

Ուսումնական ճամբար

Օր 1

Ընթերցասերների ջոկատում մենք շատ լավ ժամանակ ենք անցկացրել: Այսօր մենք ուսումնասիրել ենք Բանգլադեշ կոչվող թաղամասի բակերը, փորձել ենք գտնել կոշկակարի և դերձակի կրպակներ, զբոսնել ենք շների հետ, տեսել ենք աղավնիներ, տեսել ենք հին աղբյուրներ: Ինձ ամենաշատ դուր է եկել այն պահը, երբ մենք աղավնիների հետ հանդիպեցինք և տեսանք ոնց են նրանք ապրում: Դրանից հետո մենք ընթերցեցինք Պաուլո Կոելիոյի <Խոսեի սանդալները>: Ինձ շատ դուր եկավ այդ հեքիաթը, բայց չգիտեմ, թե ինչու: Հետո մենք նստեցինք նկարելու:

Օր 2

Ասօր մենք ֆիլմ ենք դիտել: Ես դիտել եմ <<Առաջին սուրբ ծնունդը>> և <<Սուրբ ծննդյան կարմիր ճտքավոր կոշիկները>>: Դրանից հետո մենք մայրենիի ֆլեշմոբ կատարեցինք: Դրանից հետո մենք ներկայացրեցինք մեր սիրելի գրքերը: Վերջին ժամին մենք իմացանք, որ ամսի 17-ին մենք տարեգաթա ենք պատրաստելու և թեյախմություն ենք անելու:

Օր 3

Այսօր մենք մեր օրը սկսեցինք երգից՝ մենք սովորեցինք <Էջմիածին> պարերգը: Սկզբում սովորեցինք երգի բառերը, իսկ հետո պարեցինք: Այսօր մենք նաև անգլերենի դաս ենք ունեցել: Մենք աշխատել ենք <<Kahoot>> ծրագրով: Մենք նաև մարմնամարզություն արեցինք: Եվ ունեցանք երկար դասամիջոց:

Օր 4

Այսօր մենք ունեցել ենք նկարչություն, նկարել ենք մեր ջոկատի լոգոտիպերը: Եվ ունեցել ենք հանդիպում գյումրեցի Գայանե Պապիկյանի հետ, նա պատմում էր Գյումրվա արհեստների մասին: Ամենաշատ տպավորվել է, երբ նա պատմում էր կլկլան բաժակի մասին: Երբ դու խմում ես այդ բաժակից, նա կլկլում է: Եվ ունեցել ենք երկար դասամիջոց:շ

Օր 5

Այսօր մենք մեր օրը սկսեցինք պարով: Մենք սովորեցնում էինք 3.3 դասարանին մեր ազգային պարերը: Դրանից հետո մենք ունեցանք անգլերեն: Կարդում էինք երկխոսություններ և ձայնագրում: Հետո մենք ունեցանք մարզական, բայց քանի որ ոչ մի ուսուցչուհի ազատ չէր, մարզական չարեցինք: Հետո մենք ունեցանք մաթեմատիկայի դաս: Իսկ դրանից հետո ունեցանք երկար դասամիջոց:

Օր 6
Այսօր մենք տարեգաթա ենք պատրաստես և թեյախմություն ենք արել: Ես շատ տպավորված եմ այս օրվանից և կուզեի, որ հաճախ լինեին այդ տիպի թեյախմություններ: Մենք միայն խորիզն ենք պատրաստել, պատրաստի խմորը բերեց ընկեր Սոֆիան:Դրանից բացի մենք նկարել ենք: Եվ ունեցել ենք երկար դասամիջոց:

Օր 7

Ասօր մենք գնացել ենք Մատենադարան: Այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրինք: Մեզ ցույց տվեցին ինչից է ստեղծվել թուղթը, որն է ամենամեծ և ամենփոքր և ամենաճոխ գիրքը, ինչպես են ստացել ներկերը, ինչ ձևի են եղել առաջին գրիչները, ինչով են հարթեցրել մագաղաթը, և այլն: Ինձ շատ դուր եկավ այնտեղ: Եվ ես կուզեի, որ այդպիսի ճամփորդություններ հաճախ լինեին:

Օր 8

Այսօր ես գնացել եմ Սեվաբերդ: Ինձ շատ դուր եկավ այնտեղ, որովհետև այնտեղ շատ ու շատ ձյուն կար: Մենք այնտեղ սահում եինք, ձնագնդիկ եինք խաղում, ուրախանում եինք, և այլն: Ես շատ սիրեցի այդ ճամփորդությունը և կուզեի, որ հաճախ գնանք և ավելի հաճախ ուրախ լինենք:

Ուսումնական ամառ

Ես ամռանը ընթերցել եմ եմ <Հարրի Փոթեր> գրքի կեսը: Այդ գիրքը մի տղայի մասին է, որը….. Վերջ: Ամբողջը չեմ ուզում պատմել, ավելի լավ է ինքներդ ընթերցեք: Շատ հետաքրքիր էր:

Գրքի հեղինակն է Ջոան Ռոուլինգը: Գրքի հերոսը հենց Հարրի Փոթերն է: Ես նման չեմ Հարրի Փոթերին: Ես այդ գրքից սովորեցի լինել խիզախ: Ջղայնություն, ճամփորդություն, արկածներ, կախարդանք՝ այս ամենը կգտնեք գրքում:

Ես կառաջարկեի Անդրեյ Բելիի <Պետերբուրգ> գիրքը: Չնայած այդ գիրքը մեծական է: Մայրիկս էր կարդում, խնդրել եմ, որ ինձ համար էլ կարդա, մի քանի հատված կարդացել է:

Իմ կարդացած գիրքը

  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Ես կարդում եմ Ջ.Ք. Ռոուլինգի <Հարրի Փոթերը>:
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Հարրին զարմացած նստեց տեղում: Վանդակի ապակին անհետացել էր, և հսկա վիշապօձը, գալարներն արագ-արագ ուղղելով, դուրս էր սահում վանդակից: Սողունների բաժնի այցելուները սկսեցին ճչալ ու դեպի ելքը նետվեցին: Երբ օձը սահելով անցավ Հարրիի կողքով, տղան պատրաստ էր երդվելու, որ լսեց ցածր ֆշշոց՝<շ-շ-շնորակա՝լ եմ, ամի՝գո>:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Այս հատորում գլխավոր հերոսներն են՝ Հարրին, մորաքույր Փեթունիան, նրա ամուսինը քեռի Վեռնոնը և նրանց որդի Դադլին: Հարրին շատ կախարդական տղա էր և շատ խիզախ: Իսկ մորաքույր Փեթունիան շատ ջղայն էր: Քեռի Վեռնոնը նույն պես ջղայն էր և ամեն ինչում մեղադրում էր Հարրիին: Դադլին ինչ ուզում էր, նրա համար առնում էին: Նա երեսառած եր էգոիստ եր և բթամիտ
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Սկզբում ես շատ խղճում էի Հարրիին, բայց ինքներդ գիտեք ով, այսինքն՝ Վոլենդեմորտը հայտնվում է, սկսում են շատ դաժան բաներ տեղի ունենալ: Բայց ընդհանուր, իմ կարծիքով, այս գիրքը շատ լավ գիրք է:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով: