Ուսումնական ճամբար

Ուսումնական ճամբար

Օր 1

Ընթերցասերների ջոկատում մենք շատ լավ ժամանակ ենք անցկացրել: Այսօր մենք ուսումնասիրել ենք Բանգլադեշ կոչվող թաղամասի բակերը, փորձել ենք գտնել կոշկակարի և դերձակի կրպակներ, զբոսնել ենք շների հետ, տեսել ենք աղավնիներ, տեսել ենք հին աղբյուրներ: Ինձ ամենաշատ դուր է եկել այն պահը, երբ մենք աղավնիների հետ հանդիպեցինք և տեսանք ոնց են նրանք ապրում: Դրանից հետո մենք ընթերցեցինք Պաուլո Կոելիոյի <Խոսեի սանդալները>: Ինձ շատ դուր եկավ այդ հեքիաթը, բայց չգիտեմ, թե ինչու: Հետո մենք նստեցինք նկարելու:

Օր 2

Ասօր մենք ֆիլմ ենք դիտել: Ես դիտել եմ <<Առաջին սուրբ ծնունդը>> և <<Սուրբ ծննդյան կարմիր ճտքավոր կոշիկները>>: Դրանից հետո մենք մայրենիի ֆլեշմոբ կատարեցինք: Դրանից հետո մենք ներկայացրեցինք մեր սիրելի գրքերը: Վերջին ժամին մենք իմացանք, որ ամսի 17-ին մենք տարեգաթա ենք պատրաստելու և թեյախմություն ենք անելու:

Օր 3

Այսօր մենք մեր օրը սկսեցինք երգից՝ մենք սովորեցինք <Էջմիածին> պարերգը: Սկզբում սովորեցինք երգի բառերը, իսկ հետո պարեցինք: Այսօր մենք նաև անգլերենի դաս ենք ունեցել: Մենք աշխատել ենք <<Kahoot>> ծրագրով: Մենք նաև մարմնամարզություն արեցինք: Եվ ունեցանք երկար դասամիջոց:

Օր 4

Այսօր մենք ունեցել ենք նկարչություն, նկարել ենք մեր ջոկատի լոգոտիպերը: Եվ ունեցել ենք հանդիպում գյումրեցի Գայանե Պապիկյանի հետ, նա պատմում էր Գյումրվա արհեստների մասին: Ամենաշատ տպավորվել է, երբ նա պատմում էր կլկլան բաժակի մասին: Երբ դու խմում ես այդ բաժակից, նա կլկլում է: Եվ ունեցել ենք երկար դասամիջոց:շ

Օր 5

Այսօր մենք մեր օրը սկսեցինք պարով: Մենք սովորեցնում էինք 3.3 դասարանին մեր ազգային պարերը: Դրանից հետո մենք ունեցանք անգլերեն: Կարդում էինք երկխոսություններ և ձայնագրում: Հետո մենք ունեցանք մարզական, բայց քանի որ ոչ մի ուսուցչուհի ազատ չէր, մարզական չարեցինք: Հետո մենք ունեցանք մաթեմատիկայի դաս: Իսկ դրանից հետո ունեցանք երկար դասամիջոց:

Օր 6
Այսօր մենք տարեգաթա ենք պատրաստես և թեյախմություն ենք արել: Ես շատ տպավորված եմ այս օրվանից և կուզեի, որ հաճախ լինեին այդ տիպի թեյախմություններ: Մենք միայն խորիզն ենք պատրաստել, պատրաստի խմորը բերեց ընկեր Սոֆիան:Դրանից բացի մենք նկարել ենք: Եվ ունեցել ենք երկար դասամիջոց:

Օր 7

Ասօր մենք գնացել ենք Մատենադարան: Այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրինք: Մեզ ցույց տվեցին ինչից է ստեղծվել թուղթը, որն է ամենամեծ և ամենփոքր և ամենաճոխ գիրքը, ինչպես են ստացել ներկերը, ինչ ձևի են եղել առաջին գրիչները, ինչով են հարթեցրել մագաղաթը, և այլն: Ինձ շատ դուր եկավ այնտեղ: Եվ ես կուզեի, որ այդպիսի ճամփորդություններ հաճախ լինեին:

Օր 8

Այսօր ես գնացել եմ Սեվաբերդ: Ինձ շատ դուր եկավ այնտեղ, որովհետև այնտեղ շատ ու շատ ձյուն կար: Մենք այնտեղ սահում եինք, ձնագնդիկ եինք խաղում, ուրախանում եինք, և այլն: Ես շատ սիրեցի այդ ճամփորդությունը և կուզեի, որ հաճախ գնանք և ավելի հաճախ ուրախ լինենք: