Շարժման խնդիրներ

  • Գնացքը  15 ժամում միևնույն արագությամբ անցավ 1200 կմ ճանապարհ։  Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։
    1200:15=80km jam

  • Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 7 ժամում, եթե շարժվի 65 կմ/ժ արագությամբ։
    65×7=455km

  • Հեծանվորդը 4 ժամում ընթացավ 20 կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
    20×4=80km jam

  • Գնացքը  2 օրում միևնույն արագությամբ անցավ 1600 կմ ճանապարհ։ Առաջին օրը  նա ճանապարհի վրա  ծախսեց 13 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։
    13-6=7jam
    13+7=20 jam
    1600:20=80jam
    80×13=1040 jam

  • Հայկենց տնից մինչև դպրոց  320 մ է։ Նա դպրոց է գնացել 40 մ/ր արագությամբ։ Որքա՞ն ժամանակ նա  ծախսեց դպրոց  գնալու  համար։
    320:4=8
  • Երևանից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 3 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 70 կմ, իսկ երկրորդը՝ 60 կմ։
    3×7=21
    3×70=210
    3×60=180
    210-180=30

  • Մոտոցիկլավարը 200կմ  ճանապարհի  առաջին 80կմ-ն անցավ 40կմ/ժ  արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ  արագությամբ։ Մոտոցիկլավարը քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։
    80:40=2
    200-80=120
    320:60=2
    2+2=4 jam


Շրջան և շրջանագիծ

Առաջադրանքներ

Գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 4 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի տրամագիծը։

  • Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 10 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի շառավիղը։
    10:2=5

Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք 3 ուղիղ այնպես, որ 1-ին  ուղիղը չհատի շրջանագիծը, 2-րդը շրջանագծի հետ ունենա 1 ընդհանուր կետ, իսկ  3-րդը՝ 2 ընդհանուր կետ։


2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 2 սմ և 5 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 7 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3 սմ և 4 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

  • 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 9 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 5 սմ և 7 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
  • Ուղիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետով պետք է անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր

         ամենամեծ երկարությունը։

Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է     շրջանագծի շառավղին։

Գծեք մի շրջանագիծ, նրա վրա նշեք մի կետ և այդ կետից տարե՛ք տրամագիծ, շառավիղ և լար։ Համեմատե՛ք դրանք։ Ո՞րն է դրանցից ամենաերկարը, իսկ ո՞րը ամենակարճը։

Գծե՛ք  2 սմ շառավղով մի շրջանագիծ։ Դրա մեջ նշե՛ք մի A կետ, իսկ նրանից դուրս՝ մի B կետ։ Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ։ AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը։


Ուղղանկյունանիստի ծավալ

Առաջադրանքներ

  1. Քանի՞  կող, գագաթ, նիստ  ունի ուղղանկյունանիստը։ 12 կող, 8 գագաթ, 6 նիստ
  2. Հաշվեք ուղղանկյունանիստի  ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5դմ, 7դմ,  8դմ։
    V=5x7x8=280
  3. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝          2 դմ,  12 սմ, 10 սմ։
    V=20x12x10=2400
  4. Հաշվեք  6 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։
    V=6x6x6=216
  5. Հաշվեք  5 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։
    V=5x5x5=125
  • Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 15սմ, 16սմ, 17 սմ։
    V=15x16x17=4080
  • Ո՞ր ուղղանկյունանիստի ծավալն  է ավելի  մեծ, որն ունի 7սմ երկարություն, 5սմ լայնություն և  10սմ բարձրություն, թե՞ այն ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, որն ունի 10սմ երկարություն, 7սմ լայնություն և  5սմ բարձրություն։
    V=7x5x10=350
  • Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

5 դմ, 4 դմ,  6 դմ։
V= 5x4x6= 120

  • Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

3 դմ,  6 սմ, 10 սմ։

V= 30x6x10=1800

  1. Հաշվեք  7 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։
    V= 7x7x7=343