Ծիրանի ծառը։ Վիլյամ Սարոյան

  1. Կարդա՛ Վ․ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի առաջին մասը։
  2. Պատմվածքի առաջին մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Ամբար-մառան, վեհանձն-մեծահոգի, անպայմանորեն-հաստատապես, վճռական-վերջնական, որոշիչ:
  3. Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ։
    Ուղղակի փողոցային տղա էր: Եվ իրեն համարում էր առաջնորդ: Ես էլ լինեի, մի երեք անգամ կգողանայի:
  4. Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին։ Պատասխանդ հիմնավորի՛ր։
    Մեծամիտ, ագահ, իրեն Նիկոլ վարչապետի տեղ դրած:
  5. Կարդա՛ և վերլուծի՛ր (բացատրի՛ր) ընդգծված հատվածները:

    Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։
    Կովը այնպես էր նայում տղային, որ տղան հասկանար, որ իրար հետ լավ հարաբերությունների մեջ են:

    Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս

    Տղան տուն գնալիս կանգնում է և սկսում է նայել ոնց է մյուս հարևանը մառան շինում: Այդ հարևանը շատ բարձրահասակ էր, ագրեսիվ և անհամբեր. նա չպետք է այդպիսի գործ սկսեր: Այդ հարևանը կատաղությամբ էր մառանը շինում և ամեն ինչ սխալ էր անում: Ինչ էլ զայրացած անես, վատ կստացվի:

    Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ 

    Օգին որոշել է, որ ինքն է առաջնորդը: Բայց ուրիշներն են որոշում իրեն լսեն, թե՝ ոչ: Բայց այս անգամ վախից լսեցին: Ընդհանրապես, վախից են ենթարկվում: Ինձ դուր չի գալիս, երբ ինձ փորձում են առաջնորդել: Ոչ էլ սիրում եմ ուրիշներին առաջնորդել: Բայց սիրում եմ կազմակերպել:

 Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Օգին թույլ չտվեց, որ Յուլիսիսը գա, որովհետև Յուլիսիսը չէր կարող բարձրանար ծառը:

Սա և՛ արդարացի որոշում էր, և՛ ոչ, որովհետև տղան կարող էր ծառից ընկնել ու ջարդվել: Բայց համ էլ Յուլիսիսը նեղվեց, որովհետև բոլորը գնացին, իսկ ինքը՝ ոչ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *