Աշնան փուլերը

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:
    Մառան-պահուստ, սնավ-սնեց, սաղարդ-սաղարթ-ծառի վերին հատվածը, դարսել-դասավորել, վայուն–մայուն-վայ-վույ:
  2. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:
    Աշուն, որովհետև բերքը հավաքում են աշնանը:
  3. Վերնագրիր բանաստեղծությունը:
    Իմ կարծիքով պետք է վերնագրվի <Աշնան փուլերը>:
  4. Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:
    1. Սեպտեմբեր:
    2. Հոկտեմբեր:
    3. Նոյեմբեր:
  5. Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:
  6. Անգիր սովորիր բանաստեղծությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *